Թաունհաուս Հյուսիսային ճառագայթ 2 հասցեում
Թաունհաուսի մակերեսը կազմում է 300 քմ: Այն գտնվում է Հյուսիսային ճառագայթ 2 հասցեում: Խոհանոցն ու հյուրասենյակն իրականացված են համատեղված տարբերակով: Առկա է մեկ գլխավոր ննջասենյակ ՝ պահարանային սենյակով ու սանհանգույցով, ևս մեկ ննջասենյակ պահարանային սենյակով, աշխատասենյակ, սանհանգույց և լվացքատուն: Թաունհաուսն ունի նաև ժամանցի համար նախատեսված նկուղային հարկ՝ գինու մառան-ճաշասենյակով ու կինո-սենյակով: